«Ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին». Նարինե Դիլբարյան
![]() 605 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 23:05 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցի տարեսկզբին պաշտոնական լրատվություն կարդալ: Արմենպրես գործակալությունը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ձևակերպմամբ հույժ բազմանշանակ լուր է հեղինակել՝ «Վարչապետ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է»: Նյութը բացեցի, պարզվեց այսպիսի անըստգյուտ եղանակով խոսնակը բացատրել է, Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Լուսավորիչն էլ, չգիտես ինչու, փոքրատառ էր) մայր եկեղեցում Աստվածհայտնության և Սուրբ ծննդյան տոնի պատարագից: Վերստին համոզվեցի, որ ՀՀ պետական լեզվի իմացությունը խնդրահարույց է, գումարած հայտնի ձևակերպումը՝ իմ լեզուն իմ թշնամին է: «Ինքնամեկուսացված» եզրույթը հարցերի շարք է առաջացնում՝ ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին, և ըստ այդմ՝ ո՞վ է փոխարինում նրան, մինչև ե՞րբ և ի՞նչ լիազորություններով»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
