Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալիևին անհրաժեշտ է նաև դրանով Փաշինյանի դեմքն ու պաշտոնը փրկել»․ Հայկ Մարտիրոսյան

«Ալիևին անհրաժեշտ է նաև դրանով Փաշինյանի դեմքն ու պաշտոնը փրկել»․ Հայկ Մարտիրոսյան
341
Հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ., 22:30

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մոսկվայում, ի թիվս այլ հանգամանքների՝ ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու նաև հետևյալը.
Սյունիքով Թուրքական աշխարհը միավորելու պատմական, աննախադեպ հանցագործությունը գործելու համար ալիբի՝ հանցարդարացում ստեղծելու համար, արդեն նախօրոք պայմանավորված և սցենարավորված պլանն իրագործելով՝ հրապարակայնորեն երկու դաշնակից՝ փաշինյանն ու Ալիևը «ձեռնտու» գործարք են կնքելու: Մնացյալ՝ անվերադարձնելի «հանցագործներ» որակված գերիներին՝ այդ Հայաստանակործան միջանցքի դիմաց փոխանակելու պայմանավորվածություն է հավանաբար ձեռք բերվելու:
Հենց այդ պատճառով է, որ օրեր առաջ մեր հարյուրավոր մնացած գերիներին Ալիևը հայտարարեց ոչ թե ռազմագերիներ, այլ՝ անվերադարձվելի հանցագործներ: Եվ դա արեց, որպեսզի փաշինյանին հնարավորություն տա այդ հանգամանքը շահագործելու և միջանցքի տրամադրումը թշնամուն ու դրանով Հայաստանին մահվան դատապարտելը՝ Հայաստանի ներսում որպես անչափ զգայուն այդ հարցի՝ գերիների կյանքի «մեծ ջանքերով» փրկում ներկայացնի: Չէ՞ որ Ալիևը լավ գիտե, որ հանուն մարդկային կյանքերի՝ հայերը հայրենիքի մնացած մասն էլ անխոս կնվիրեն՝ առանց հասկանալու, որ դրանով մնացած ժողովրդին են անխուսափելի մահվան դատապարտում:
«Գերիներ՝ միջանցքի և Մեծ Թուրանի դիմաց» ծրագրի գոյության մասին են վկայում նաև փաշինյանի խոսնակի՝ մանե գևորգյանի խոսքերն այն մասին, որ առանց գերիների վերադարձի՝ հնարավոր չի լինի խոսել միջանցքի մասին:
Ամենայն հավանականությամբ՝միմյանց միջև կոորդինացված խաղ է, որ գերիների տառապանքի ու կյանքերի հաշվին՝ փաշինյանի մասնակցությամբ կառուցվել է՝ Մեծ Թուրանի ծրագիրն իրականություն դարձնելու համար:
Եվ Ալիևին անհրաժեշտ է նաև դրանով փաշինյանի դեմքն ու պաշտոնը փրկել, որովհետև պատմության մեջ չի եղել և այլևս չի կարող լինել փաշինյանի պես թուրքերի համար ձեռնտու մեկ այլ Հայաստանի կառավարիչ:
Եվ որքան երկար նա մնա պաշտոնին՝ այնքան արագ Ադրբեջանի, Թուրքիայի և թյուրքերի մեծ երազանքներն ու Հայաստանի սեպի վերացման ծրագրերն իրականություն կդառնան:
Ուրե´մն շարունակենք լուռ հետևել թե ինչպես է դավաճանը հանգիստ և անվրդով դավաճանությունը հաջորդ աստիճանին բարձրացնում:
Կեցցե´նք մենք: Աշխարհի ամենաանարժանապատիվ և ամենաինքնասպան հասարակությունը»: