Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վայելե՛ք ձեր հայրենիքի տեր լինելու վերջին ամիսները»․ Հայկ Մարտիրոսյան

«Վայելե՛ք ձեր հայրենիքի տեր լինելու վերջին ամիսները»․ Հայկ Մարտիրոսյան
588
Հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ., 19:35

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր տվյալներ՝ Մոսկվայի օրակարգից.
Ա. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքները:
Բ. Հայաստանը պետք է միջանցք տրամադրի՝ թուրքական աշխարհի միավորման համար:
Գ. Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի բոլոր զինվորներին:
Առաջինով Հայաստանը կորցնում է բոլոր շանսերը՝ երբևէ օրինականորեն հետ բերելու կորցրածը: Դա արդեն ստալինյան Կավբյուրոյի որոշում անգամ չէ: Դա Վիլսոնի վճռի և Ազգերի Լիգայի որոշման չեղարկում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքի կորստյան կամովին արձանագրում:
Երկրորդով իրականանում է թուրքերի հազարամյա երազանքը և սկսում է Հայաստանի կյանքի վերջին շրջանը:
Երրորդով Արցախը ամբողջությամբ՝ առանց բացառության՝ նվերի ժապավենով նվիրվում է Ադրբեջանին:
Այս պարագայում Հայաստան չի լինելու:
Վայելե՛ք ձեր հայրենիքի տեր լինելու վերջին ամիսները: Հետո պանդուխտի գաղթականի երգեր եք երգելու, Գանձասարի նկարներ նկարելու և խոհանոցներում կախելու և միլիոնավոր Հայաստանի կենացներ խմելու: Եվ փոխելու եք ձեր ազգությունը: Համաձայն այն վայրերի՝ որտեղ կապաստանեք:
Եվ այդ ամենն այն պատճառով, որ մի անգրագետ անասունի զլացաք առնվազն աշխատանքից ազատել»: