«Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ»․ Վահրամ Պողոսյան
![]() 470 Հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ., 20:05 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշեց, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝ օդ: «Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշեց Վահրամ Պողոսյանը: Նա ընդգծեց, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
