«Այս ապացույցն ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը». Նաիրի Հոխիկյան
![]() 521 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 10:25 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1կմ։ Դա են վկայում նաև 1961թ․ հրատարակված պաշտոնական ատլասի քարտեզները՝ հաստատված ԽՍՀՄ ամենաբարձր մակարդակով։ Քարտեզում հստակ երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհից մինչև սահման առնվազն 1 կմ հեռավորություն կա։ Քարտեզի մասշտաբը 1։1․000․000 է։ Ատլասը տրամադրելու համար շնորհակալ եմ Գայանե Մուքոյանին։ Այս ապացույցը ևս ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը՝ թշնամու սեղանին դնելու և առայժմ բանակցային ճանապարհով մեր տարածքները պահելու համար։ Այս փաստական ապացույցները շարունակում եմ համառորեն ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը։ Եթե վերջապես մեկին սա պետք է, պատրաստ եմ ձեզ հետ ևս կիսվել։ Ադրբեջանի հետ Մոսկվայում բանակցելիս հաստատ պետք կգա։ Եթե ես պաշտոնապես ներկայացնեի ՀՀ-ն ու հայկական ազգային, պետական շահերը, ինձ միանշանակ պետք կգար յուրաքանչյուր նման փաստ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
