«Բաց նամակ՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին». Վահան Հովհաննիսյան
![]() 315 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 18:25 Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով»: Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ հայտնել. 1. Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, ՀՀ-ում քրեական գործեր հարուցվելու են արդյոք և եթե այո, ապա իրավական ինչ հիմքով: 2. Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, քրեական գործերը քննվելու են ՀՀ, թե Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից: 3. Ադրբեջանում նման քրեական գործեր հարուցվելու և քննվելու դեպքում, տուժող ճանաչված ՀՀ քաղաքացիներն ինչպես են մասնակցելու քրեական գործերի քննությանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
