«Նիկոլն ու ՊՆ-ը մի հրեշավոր պլան ունեն». Արփինե Հովհաննիսյան
![]() 649 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 15:35 փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի ու Պաշտպանության նախարարության հրեշավոր պլանը գերիների ու անհետ կորածների մասով Հարգելի՛ ընկերներ, ես քայլող դիակի ֆեյսբուքյան գրառումներին որոշել եմ չանդրադառնալ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն դահիճն արյան ու էմոցիայի վաճառքով է զբաղվում։ Շատ հակիրճ՝ ինչ է ուզում ասել նիկոլ փաշաևը (ադրբեջանի ամենաազդեցիկ փաշաև ընտանիքի զավակը): 1. Բոլորին դնում է հիմարի տեղ՝ ասելով, որ իր ստորագրած նվաստագրի մեջ միջանցք բառ չկա։ Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 10-ից բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների կուլիսներում այդ նվաստագրի 6-րդ և 9-րդ կետերի մասին ՀՈԳՆԱԿԻ թվով օգտագործում են «այդ անիծյալ արյունոտ միջանցքները» բառերը։ 2. Հունվարի 11-ին ստորագրելու ու իրականացնելու է էրդողանի ու ալիևի երազանքը՝ ճանապարհներ բացելով նրանց առաջ Հայաստանի տարածքով։ Բայց քանզի ողորմելի վախկոտ է, չի ասում այդ մասին, այլ թաքնվում է անհետ կորածների ու գերիների հետևում՝ ասելով, որ այդ հարցի դիմաց է ճանապարհ տալու։ Իսկ իրականությունն այն է, որ նա տվել է արդեն այն, ինչ ուզել են, բայց մի մասը՝ բանավոր։ Իսկ գերիների ու անհետ կորածների հարցով չի զբաղվել։ 3. Գերիների, դիակների փոխանակման կետը նախատեսված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրով, բայց նիկոլի տկարամտության պատճառով չուներ իրականացման ժամկետ, իսկ թուրքի ստրուկ լինելով պատճառով փաստորեն չունի իրագործելիություն։ 4. Նոյեմբերի 9-ից անցել է երկու ամիս։ ՊՆ լկտիաբար ստում է՝ ասելով, թե գերիների ու անհետ կորածների թիվը գաղտնիք է։ Օրենքում նման բան չկա։ Գաղտնիք չէ։ Պարզապես նիկոլն ու ՊՆ-ը մի հրեշավոր պլան ունեն։ Այս երկու ամսվա ընթացքում սարսափելի է պատկերացնել, թե ինչ է եղել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։ Քանիսն են ողջ առհասարակ։ Ադրբեջանը շատերի գերի լինելը չի հաստատում, ով էլ կա՝ ասում է՝ ռազմական հանցագործ են, գերի չեն։ Հիմա այս տականքները քանի որ չգիտեն՝ քանի գերի իրենց կբարեհաճի տալ Ադրբեջանը, թիվ չեն ասում։ Դե եթե թիվ ասեն, մենք բոլորս՝ նրանց հարազատները, ուզելու ենք մեր երեխեքին։ Իսկ եթե թիվ չեն ասում, ապա ում կբերեն, կասեն սա ամբողջն էր, ճանապարհը տվեցինք, բերեցինք։ Այն ճանապարհը, որ Նոյեմբերի 9-ից արդեն տվել է։ Բանավոր։ Ընդ որում՝ շատ քիչ թվով մարդկանց հետ վերադարձի մասին կարող է խոսք լինել, եթե առհասարակ լինի։ Ում այս երկու ամսվա ընթացքում թուրքն սպանել է կամ չի ասում, որ իր մոտ է կամ պահելու է որպես ռազմական հանցագործ, մեր տեղական թուրքն ու իր ձեռնասուն ՊՆ-ը կասեն անհետ կորած է, մահացած է, գերի չի էլ եղել։ Սա է թուրքի դեմքը։ Հայ թուրքի։ Թուրքերից ամենավախկոտի։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
