Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իշխանություններին ձե՞ռք է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը խորանա». Ստյոպա Սաֆարյան

«Իշխանություններին ձե՞ռք է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը խորանա». Ստյոպա Սաֆարյան
326
Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 01:10

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ մոսկովյան հանդիպման կապակցությամբ ամենատարբեր վարկածներն են շրջանառվում, մեղավոր է իշխանությունը․
1․ Ի՞նչն է խանգարում հստակ ներկայացնել մոսկովյան հանդիպման օրակարգը, մասնավորապես՝ թե որո՞նք են հայկական կողմի հարցերը /վարչապետ Փաշինյանի ստատուսը միայն թույլ, աղոտ պատկերացում է տալիս, թե ինչ է ինքը պատրաստվում քննարկել, բայց դա չի նշանակում, թե օրակարգում միայն Հայաստանի առաջադրած հարցերն են․ իսկ ի՞նչ հարցեր է դրել Ադրբեջանը, ի՞նչ հարցեր է դրել Ռուսաստանը․․․/
2․ Ի՞նչ է նշանակում արդարադատության նախարարի հայտարարությունը, թե «Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես որպես Կառավարության անդամ տեղյակ կլինեի դրա գոյության մասին»։ Ինչո՞ւ կառավարության անդամը չի կարող ասել՝ պայմանագիր չկա կամ կա․․․ Այսինքն՝ կարող է լինել, բայց ինքը չգիտի՞․․․
3․ Սա ի՞նչ հանրային հաղորդակցության ձև է․․․ Իշխանություններին ձե՞ռք է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը խորանա․․․
4․ Երբ Ազգային ժողովի քաղաքական գործիչները ոչ մի օրակարգ չեն ստեղծում, քաղաքական խոսք չի ասվում, անշուշտ «սուրբ տեղը» լցնելու է մեդիատեռորը, ինչպես ասում եք․․․
ՊՈԱԿ-ն էլ թող խորը նշի հետծննդյան տոները․․․
Երանի թե լիքը բան հասկանայի»: