«Արայիկ Հարությունյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»․ Միքայել Մինասյան
![]() 3758 Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 21:40 «Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն առաջարկեց նրան: Արարատ Միրզոյանը բանակցեց և հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ ինքը գտել է նոր ստրուկ: Իսկ Արայիկ Հարությանյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»,- «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ 1.5 տարի առաջ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին պատմել է՝ ինչ է լինելու Արցախի հետ, դրանից հետո նա և Կամո Աղաջանյանը վաճառել են հանձնված տարածքներում գտնվող իրենց բոլոր բիզնեսները։ Միքայել Մինասյանը հայտնել է, որ Հռոմում գաղտնի բանակցություն է եղել Արայիկ Հարությունյանի ու Արարատ Միրզոյանի միջև․ «1.5 տարի առաջ եղել է մեկ այլ հանդիպում ևս, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Այդ չորսը խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ պետք է մտնեն և պատմել է այն, ինչ տեղի է ունեցել այսօր»,-ասել է Մ․ Մինասյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
