«Պատերազմում պարտությունը չի նշանակում, որ պետք է մնացած ամեն ինչ էլ մենք վարի տանք». Սուրեն Սահակյան
![]() 354 Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 11:25 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տպավորություն ա ստեղծվում, որ շատերին թվում ա, թե պատերազմում պարտությունից հետո իրենք կորցնելու ուրիշ բան չունեն։ Միայն դրանով կարելի ա բացատրել, որ մարդիկ սկսում են հակառակվել իրենք իրենց «ես»-ին, տասնամյակներով ձևավորված համոզմունքներին, դրանով ապակողմնորոշվում են, «հարյուր տարվա» ընկերներին ստախոս են անվանում, մյուսներին՝ յոթհարկանի հայհոյանքներով նախշում՝ խախտելով բարեկրթության բոլոր սահմանները։ Հայաստանի էս վիճակը կարելի ա նկարագրել որպես հանրային հարաբերությունների դժոխք։ Այն կարելի ա բնորոշել որպես վստահության տոտալ ճգնաժամ, որևէ արժեքի բացառում, հանրային որևէ խոսքի արժեզրկում։ Պարտությունն իրոք ծանր էր, բայց մենք կորցնելու դեռ շատ բան ունենք ու առաջին հերթին՝ միմյանց։ Պատերազմում պարտությունը չի նշանակում, որ պետք ա մնացած ամեն ինչ էլ մենք վարի տանք։ Որպեսզի էս ամենը վերապրենք ու կարողանանք դրական բան ստեղծել, սկզբի համար կարելի ա ուղղակի մարդկային նկարագիրը չկորցնել։ Վերջին շրջանում մտածելու ունակությունը և մարդկային կերպարանքը կորցնելու պատճառով իրական ու ավելի շատ վիրտուալ ընկերներ եմ կորցրել։ Էս գրառումը կարող եք որպես հոգու ճիչ դիտել ու հերթական մի զգուշացում, որ հարգենք իրար։ Ճգնաժամերը վերապրելու համար փորձենք ավելի հոգատար լինել միմյանց նկատմամբ։ Տենց ավելի հեշտ ա։ Պարտությունից հետո էլ կյանք կա։ Մեկ էլ մի խնդրանք՝ եթե խիստ կարևոր ասելիք չկա, գոնե էս գրառումը մեկնաբանելուց զերծ մնանք։ Ես որ չեմ մեկնաբանելու»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
