Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այս իշխանությունը փակել է Արցախի էջը». Տիգրան Աբրահամյան

«Այս իշխանությունը փակել է Արցախի էջը». Տիգրան Աբրահամյան
546
Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 18:40

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայում կայանալիք հանդիպման փաշինյանական օրակարգում Արցախը չկա՝ այդ թեմայով խոսնակի գրառումը վկա։
Տնտեսական հարցեր, կոմունիկացիաներ և այլն, բայց ոչինչ Արցախի ու Արցախի շուրջ կուտակված սպառնալիքների մասին։
Հետաքրքրական է, որ նույն հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որպես օրակարգային հարց նաև նշվում է ռեգիոնալ խնդիրներն ու պատերազմից տուժած բնակիչներին աջակցման մասին։
ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։
Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից»: