Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Պետք է ամեն ինչ արվեր, որ հայը ճանաչեր Հայաստանը մետրերով ու սանտիմետրերով». Բաբկեն Պիպոյան

«Պետք է ամեն ինչ արվեր, որ հայը ճանաչեր Հայաստանը մետրերով ու սանտիմետրերով». Բաբկեն Պիպոյան
701
Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 23:20

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս սիրել կամ գնահատել, երբ չես ճանաչում: Ցավալի է, բայց մենք մեր Հայրենիքը չենք Ճանաչում:
Շիրակի մարզի երեխաների քանի՞ տոկոսն է տեսել Սևանը, Տավուշի մարզի երեխաների քանի՞ տոկոսն է տեսել «Նորավանքը», Սյունիքի երեխաների քանի՞ տոկոսն է տեսել Գյումրու «Յոթ վերք» եկեղեցին: Հայաստանում քանի՞ երեխա չի տեսել՝ Գառնին, Ծաղկաձորը, Դիլիջանը, Ստեփանավանը, Ջերմուկը, Կապանն ու Արցախը:
Պետք է ամեն ինչ արվեր, որ հայը ճանաչեր Հայաստանը մետրերով ու սանտիմետրերով: Ճանաչեր ու իմանար, որն ու ինչն է իր ունեցածը: Ի՞նչն է ինքը այդքան սիրում:նՉենք արել ու շարունակում ենք չանել: Չենք արել ու հիմա զարմանում ենք, թե ինչու՞ ենք տարբեր կերպ սիրում, տարբեր կերպ ցավում: Տարբեր ենք, որովհետև տարբեր կերպ ենք ճանաչում»: