«Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն երեք երկրների փոխվարչապետները». Պուտին
![]() 1102 Երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ., 15:40 Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հերթականությամբ իրականացվում են համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Պուտինը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ: ՌԴ նախագահը նշել է, որ այսօր պետք է ընդգծվեն ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, որոնք վերաբերում են խաղաղապահների գործունեությանը, դեմարկացիոն գծերին և այլ հարցեր: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
