Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Փաշինյանն անմիջապես պետք է լքեր բանակցությունները ու չստորագրեր որևէ հայտարարություն»․ Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանն անմիջապես պետք է լքեր բանակցությունները ու չստորագրեր որևէ հայտարարություն»․ Սուրեն Սուրենյանց
346
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 00:50

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առանց գերիների խնդիրը լուծելու՝ ցանկացած հայտարարություն արձանագրում է Երևանի հերթական դիվանագիտական պարտությունը։
Մինչև հանգամանալից անալիզ ներկայացնելը՝ առայժմ մի նկատառում․ եթե գերիների հարցը չի լուծվել, ապա Փաշինյանն անմիջապես պետք է լքեր բանակցությունները ու չստորագրեր որևէ հայտարարություն։ Այդպես կվարվեր ցանկացած արժանապատիվ առաջնորդ։ բայց մենք այդպիսի առաջնորդ չունենք, Նիկոլին հուզում է միայն իր իշխանության հարցը։
Կարճ կապեմ․ առանց գերիների խնդիրը լուծելու՝ ցանկացած հայտարարություն արձանագրում է Երևանի հերթական դիվանագիտական պարտությունը։
Հայտարարության ու դրա հետևանքների մասին կխոսեմ ավելի ուշ»։