Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ». Թևան Պողոսյան

«Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ». Թևան Պողոսյան
557
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 00:30

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ։
Արվեստին չես տիրապետում. փաստը՝ քեզանից առաջ երեք նախագահների փոխանցածը 1994-ից մինչ 2018։
Արհեստին չես տիրապետում. փաստը՝ անվստահությունը քո հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում հենց քո անմիջական շրջապատի և գործընկերների մոտ, բազմաթիվ հակասություններն ու անճշտությունները ասածիցիդ, խոստացածիդ ու իրականության միջև:
Գիտությանը չես տիրապետում. փաստը՝ հոկտեմբերի սկզբից մինչ օրս բանակցածիդ բոլոր արդյունքները։
Հեռացի՛ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։