«Մեր շերեփը դարձյալ թղթե էր». Նարինե Դիլբարյան
![]() 371 Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 04:05 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեց Պուտինի ձևակերպմամբ «ծայրաստիճան կարեւոր եւ օգտակար» եռակողմ հանդիպումը, անշուշտ երկու կողմերի համար այն եղավ այդպիսին, բայց հայկական օրակարգը մնաց լուսանցքում, Ալիևը կույր ու գուլ իր դիրքորոշմանը, թե հարևան երկրների, իմա՝ Թուրքիայի հետ ճանապարհներ է կառուցելու. տրանսպորտային միջանցքներ է բացելու, ԼՂ հակամարտությունը մնացել է անցյալում: Փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, պաշտոնյաներ, փորձագետներ, գործընթաց, որ «..մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»: Եռակողմ նոր հայտարարության մեջ հիշատակում անգամ չկա նախորդ հայտարարության 8-րդ կետի մասին՝ մեր ռազմագերիների ու պատանդների վերադարձի միջոցառումների ցանկի ու ժամանակացույցի վերաբերյալ: Փաշինյանն էլ խոստովանեց՝ ռազմագերիների հարցը լուծված չէ, Արցախի կարգավիճակը կարգավորված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է շարունակել, բայց դարձյալ ոչ մի որոշակի ժամկետ, բանակցային ընթացք չսահմանվեց: Իսկ նախատեսված աշխատանքային խմբերն ի պաշտոնե զբաղվելու են միայն երկաթուղային և ճանապարհային հաղորդակցության հարցերով, փաստացի Ադրբեջանը շարունակում է անշեղորեն առաջ տանել իր գիծը, բացարձակ անհաղորդ իր ստորագրած այն պայմանավորվածություններին, որոնք հայկական շահերի ծիրում են: Մեր շերեփը դարձյալ թղթե էր, ձայն բարբառոյ յանապատի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
