Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դատարկ գլխով ու ձախողված աշխատանքով ո՞ւր ես գնում, Փանո՛ս ջան». Արմեն Դանիելյան

«Դատարկ գլխով ու ձախողված աշխատանքով ո՞ւր ես գնում, Փանո՛ս ջան». Արմեն Դանիելյան
291
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 10:10

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարկ գլխով ու ձախողված աշխատանքով ո՞ւր ես գնում, Փանո՛ս ջան, վա՛յ, կներե՛ս, Արմա՛ն ջան...
Ոստիկանության համակարգը պլինտուսի մակարդակին հասցրած և բառիս բուն իմաստով վարկաբեկված Արման Սարգսյանը վերադառնում է... Սա բնավ էլ չար կատակ չէ, սա իրականություն է...
Եվ այսպես... Արման Սարգսյան անուն֊ազգանունը կրող սույն «դուխով» ձախողակը (նրա վերաբերյալ մամուլում շրջանառվող բազմաթիվ կոռուպցիոն չարաշահումները մինչ օրս քննության առարկա չեն դարձել) ոչ ավել, ոչ պակաս նշանակվել է պաշտպանության փոխնախարար... Այս նշանակումը ո՛չ լացելու և ո՛չ էլ ուրախանալու առիթ է... Սա կատարյալ ողբերգություն է... Արման Սարգսյանին ճանաչողներն ինձ լավագույնս կհասկանան...»: