Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում ՊՆ-ին՝ ծառայողական քննություն նախաձեռնել
![]() 356 Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 20:35 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՊՆ պաշտոնյայի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում այս միջադեպի կապակցությամբ։ Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․ - Պաշտպանության նախարարությանը՝ ճշտել միջադեպի մասնակից բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել՝ նրա գործողությունների իրավաչափությունը ճշտելու համար։ - Ոստիկանությանը՝ առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները, որոնք այս ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական պայմաններում ծագում են լրատվամիջոցների աշխատանքում՝ թե պաշտոնատար անձանց, թե շարքային քաղաքացիների հետ շփվելիս։ - Լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին»։ Հայտարարությանը միացած կազմակերպություններն են՝ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ |

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Լոռու մարզային գրասենյակներում
28315.05.2026, 13:30
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված հանցախմբի գործունեությունը (տեսանյութ)
31615.05.2026, 10:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
44813.05.2026, 14:36
«Ողջունում ենք Թուրքիայի որոշումը»․ Անի Բադալյան
59513.05.2026, 11:12
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
42912.05.2026, 13:12
Գարեգին Երկրորդը շնորհավորել է Վրաստանի նորընտիր կաթողիկոսին
45012.05.2026, 10:12
«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունն այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ». Լոնդոնում ՌԴ դեսպանատուն
96211.05.2026, 22:39
«Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ
61709.05.2026, 09:30
