Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։
Հիշեցնենք՝ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։
Մեր եղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։
Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։
Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։
Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։

«Պայմանավորվածությունների տապալումը Հայաստանի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծել»․ Թաթուլ Հակոբյան
3009:42
«Nvidia-ի նախկին ղեկավարն իսկական դժոխքի միջով է անցնում». Թրամփ
6009:37
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
4709:24
Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ «Ժողովուրդ»
4609:12
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքն ԱԺ-ում, թե՞ բոյկոտել. «Ժողովուրդ»
4909:06
Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»
4609:00
«Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կա». Քուշներ
10408:55
«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
11903:24