«Ակնհայտ է, որ այս հայտարարությունը կյանքի չի կոչվելու». Զարուհի Փոստանջյան
![]() 355 Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 14:15 «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԻՇԵՑՈՒՄ. Բաթումի պայմանագիր՝ կնքվել է 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև՝ Բաթումում: Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 11 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը, ՀՀ-ն կարող էր ունենալ միայն մեկ հետևակային դիվիզիա, Բաքվից անհապաղ պետք է դուրս բերվեին այնտեղ գտնվող բոլոր հայկական զինված ուժերը: Թուրքիային պետք է անցներ երկաթուղին։ Թուրքական կողմն իրավունք էր ստանում իր զորքերը փոխադրելու Հայաստանի երկաթգծով, որի համար երկաթուղային բոլոր կայարանները պիտի գտնվեին թուրք ռազմական կոմիսարների հսկողության տակ: Դա նշանակում էր նաև վերահսկողություն Հայաստանի ոչ միայն հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքի, այլև միջազգային առևտրի, արտահանվող և ներմուծվող ապրանքների նկատմամբ: Ուժի մեջ չի մտել: 44 օրյա պատերազմից հետո: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարություն, ստորագրվել է 2021 թվականի հունվարի 11-ին՝ Մոսկվայում: Այս հայտարարությամբ հղում է կատարվում 2020 թվականի նոյեմբերի 9 հայտարարության 9-րդ կետին՝ ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը կյանքի չի կոչվելու: Այս հայտարարությունը չի բխում Հայաստանի շահերից: Այն ժամանակավոր, անպիտան հայտարարություն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չնայած իրավիճակային գործակցությանը, Ռուսաստանը և Թուրքիան չեն կարող ռազմավարական գործընկերներ լինել, քանի որ նրանք իրենց համար նույնն են ուզում նույն տարածքներում: Ռուսաստանը և Թուրքիան կմնան մրցակիցներ մոտակա պատմական հեռանկարում: Հետևաբար Հայաստանն արդեն մտել է այս երկուսի բախման ծրագրերի մեջ: Անհրաժեշտ է արագ վերակազմակերպվել: Վերականգնել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27 մեր ունեցած դիրքերը: Նայեք այսօրվա քարտեզին և մոռացեք հայկական շահի մասին: Եթե ուզում ենք պետականություն վերականգնել, պետք է ազատագրենք Արցախի զգալի մասը և Նախիջևանը»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
