«Հայաստանը չպետք է կնքի որևէ պայմանագիր, որով կճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը հայկական երկաթուղին իր ձեռքը վերցրել, այդ թվում՝ հայ-իրանական երկաթգծի կառուցումը, որը երբեք չի իրագործել ու չի իրագործի։
Երևի քարտեզից նկատեցիք, որ Ադրբեջան գնացող մի քանի երկաթգծի ուղի կա, սակայն շրջանառվում է միայն Նախիջևանը։ Ինչո՞ւ:
Քանի որ Ադրբեջանին պետք է Նախիջևանի հետ կապ, միայն այդպես այն կարող է բնակեցվել և զարգանալ։
Իսկ դա նշանակում է ավելի դժվարացնել Նախիջևանի ազատագրումը։
Հայաստանը չպետք է կնքի որևէ պայմանագիր, որով ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները։
Հայաստանը հայկական պետք է հայտարարի Արցախն ու Նախիջևանը, և մշակի ծրագիր դրանք վերադարձնելու համար։
Թուրքիային պետք է պահանջ դրվի Կարսն, Արդահանը և Սուրմալուն հետ վերադարձնելու առումով, այսինքն՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը ՀՀ-ը պետք է երբեք չճանաչի։ ՀՀ-ը պետք է պնդի և հիմնավորի իր դիրքորոշումն իրավական եղանակով ու պայմանագրերով, այդ թվում՝ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը։
Եթե այս թղթերն արժեք չունենային, ու եթե Թուրքիայի համար էական չլիներ ՀՀ կողմից իր հետ սահմանների բացումը, ապա այդքան ջանք չէին դնի դրան հասնելու համար։ Այսօր թուրքերն ուզում են Եվրոմիություն մտնել, ոչ թե մաքսային ռուսական միություն։
Իսկ դա առավել դժվար է առանց Հայաստանի հետ խնդիրները կարգավորելու, դրա համար են թուրքերը շտապում հայտարարել որ Արցախի հարցը լուծվել է, իսկ իրենք հայերի հետ ուզում են խելոք, հաշտ խաղաղ ապրել ու սահմանները բացել»։

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
3814:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
17212:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8910:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
10410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13703:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19102:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15700:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
135Երեկ, 23:42