«Հայաստանում բնական գազի մատակարարման խափանումն ունի նաև քաղաքական բաղադրիչ». Վահե Դավթյան
![]() 592 Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 14:40 «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում բնական գազի մատակարարման խափանումը թեև պայմանավորված է տեխնիկական պատճառներով, սակայն ունի նաև քաղաքական բաղադրիչ: Պարզ է, որ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանից բնական գազի առնման ծավալների հնարավորությունն առավելագույնը կազմում է 6,0 մլն.խմ/օր, ինչը բավարար չէ ԱԳԼՃԿ-ներին ու Երևանի ՋԷԿ-ին անխափան մատակարարում իրականացնելու համար: Սա խնդրահարույց է նաև այն առումով, որ երկրում գործող բնական գազի սակագները մի կողմից խնդրահարույց են բնակչության համար, մյուս կողմից՝ լրջագույն ռիսկեր են ստեղծում «Գազպրոմ Արմենիա»-ի համար՝ հատկապես ներդրումային ծրագրի արդյունավետ կատարման տեսանկյունից: Իսկ ներդրումային ծրագրի «առյուծի բաժինը», ինչպես գիտենք, ուղղված է հենց Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի ընդլայնման աշխատանքներին: Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու գազատրանսպորային համակարգում վթարի արդյունքում ձևավորված պակասորդը չի լրացվում Իրան-Հայաստան գազամուղի միջոցով, որի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ, մինչդեռ լավագույն դեպքում դրանով մատակարարվում է մոտ 450-500 մլն խմ: Պետք չէ բացառել, որ խնդիրը գտնվում է հայ-իրանական հարաբերությունների տիրույթում, որոնք, ինչպես բազմիցս համոզվել ենք վերջին 2,5 տարվա ընթացքում, նպատակային սնանկացման են ենթարկվել Երևանի կողմից»: |

Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը
407Երեկ, 19:08
Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են
295Երեկ, 18:42
«Այո՛, «Տաշիր գրուպ»-ում ստուգումներ են եղել»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
265Երեկ, 15:42
«Մինչ իշխանությունը կարկանդակ է ուտում, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
189Երեկ, 13:42
11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»
246Երեկ, 09:12
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկել է կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցը բացելու նպատակով
56517.03.2026, 23:10
Հորմուզի նեղուցում նավթատարների երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է
52717.03.2026, 18:27
«Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով ՀՀ-ում կարող է լինել 1.2-1.7% գնաճ». Մարտին Գալստյան (տեսանյութ)
26817.03.2026, 15:36
