Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այդ երբվանի՞ց է դաշնակցությունն սկսել մտածել Վազգենի հեղինակության մասին»․ Լյովա Եղիազարյան

«Այդ երբվանի՞ց է դաշնակցությունն սկսել մտածել Վազգենի հեղինակության մասին»․ Լյովա Եղիազարյան
317
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 23:45

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ անհանգստացրել է մի դաշնակցական գործչի, որն ափեղ- ցփեղ դուրս է տվել: Նա նաև շահարկել է Սպարաապետի արձանի պղծման փաստը: Իր լեզվով չեմ ուզում պատասխանել: Ուզում եմ հարցնել՝ այդ երբվանի՞ց է դաշնակցությունն սկսել մտածել Վազգենի հեղինակության մասին՝

-գուցե՞ 1995 թվականին, երբ դաշնակցությունը պլանավորում էր սպանել Վազգեն Սարգսյանին ու պետության ղեկավարներին:
-գուցե՞ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը երեք այլ դաշնակցականների հետ սպանեց Վազգենին, իսկ նրա դաշնակցական ճիվաղ եղբայրը պղծում էր նրա դիակը:
-գուցե՞ այն ժամանակ, երբ Նաիրին սպանությունից հետո
զանգում էր ընկեր Հրանտին ու Տիգրան Նաղդալյանին:
Արձանի մասին են մտածում, էլ ոնց կլինի»: