«Նմանօրինակ օրենքները խրախուսում են դասալքությունը». Քրիստինե Պողոսյան
![]() 333 Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 12:15 Զինվորական ծառայությունից խուսափած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվելու և Հայաստան վերադառնալու հնարավորություն տվող օրենսդրական նոր նախագիծ է մշակվել. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար: «Նմանօրինակ օրենքները խրախուսում են դասալքությունը: Ասում եք՝ խնդիրը լուծվելու է, դրանով վերադառնալու են, մյուս տարբերակը՝ պայմանագրային զինծառայությունն է, որպեսզի կադրեր բերենք: Դուք կարծում եք՝ Կանադայում ապրող ու 8-10 հազար դոլար աշխատավարձ ստացող ծրագրավորողը գալու է Հայաստան ու ասենք՝ 100 հազար դրամով պայմանագրային զինծառայող դառնա՞: Հակառակը՝ ավելի խորացնելու ենք դասալքության արմատները»,- ասաց պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նշենք, որ նախագծի հեղինակներն են Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը, Արման Բաբաջանյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
