«Դասական անհեթեթություն»․ Արամ Վարդևանյան
![]() 451 Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 01:10 Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից, մինչև ռազմագերիների օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր Դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին։ Հայտարարությունը վերաբերում է պետության կողմից որպես բառացի եմ մեջբերում՝ նվիրատվության 8․3 մլն դրամ վատնմանը։ Դասական անհեթեթություն։ Իսկ առիթը, բնականաբար, ԿԳՄՍ նախարարի գրությունն է։ Պարզապես տեղեկացնեմ «Այբ» կրթական հիմնադրամը և Հիմնադրամի աջակիցները՝ արդեն բոլորին հայտնի Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել էր 125,000 ԱՄՆ դոլար, այսինքն շուրջ 65 միլիոն դրամ։ Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել, չնայած՝ դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցման մասով, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք չէ հարյուրավոր միլլիոներից էր խոսում «հայտնի նախարարը»։ Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
