«Փաշինյանը մի շատ վտանգավոր նախադասություն էր ասել, որից Բաքուն միանգամից բռնեց». Վազգեն Մանուկյան
![]() 350 Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 18:45 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին և այն շարժառիթներին, որը հանգեցրեց և անխուսափելի դարձրեց պատերազմը: «Փաշինյանն արցախյան բանակցային ողջ գործընթացը տապալեց: Մեզ ասաց՝ Արցախը մեզ հետ կապ չունի, թող իրենք որոշեն, Արցախը ինձ չի ընտրել, ես միայն Հայաստանից եմ ընտրվել: Հետո մի շատ վտանգավոր նախադասություն ասաց, որից Բաքուն միանգամից բռնեց, ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ամբողջ 30 տարվա մեջ մենք ապացուցում էինք, որ Արցախն ինքնորոշման հարց է լուծում: Փաշինյանը դա դարձրեց տարածքային հարց: Դրա համար, երբ Ադրբեջանը հարձակվեց, մեզ ոչ մեկ չպաշտպանեց, որովհետև Ադրբեջանը պաշտպանում է իր տարածքները»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանն իր կառավարման ընթացքում «հենց առաջին օրերից սկսեց բանակին վարկաբեկել՝ քրգործեր հարուցելով գեներալների նկատմամբ»: «Փաշինյանը պետական մտածողություն չունի, իսկ նման մարդն իրավունք չունի երկիր ղեկավարել»,- ասաց Մանուկյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
