«Ես հավատում եմ, որ Փաշինյանը փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել». Էդմոն Մանրուքյան
![]() 452 Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 22:45 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ եթե ՀՀ վարչապետը գնար հունվարի 11-ին Մոսկվա և հայտարարեր, որ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, և ոչինչ չի ստորագրի, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել, ապա այդ խնդիրն ավելի արագ կլուծվեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Մարուքյանը: «Փաշինյանը պետք է ասեր՝ մենք մեր պայմանավորվածություններն արել ենք, դուք ձերը չեք անում, և հետևաբար ես այս փաստաթուղթը չեմ ստորագրում, հիմա վերադառնում եմ Հայաստան, երբ կվերադարձնեք ռազմագերիներին, այս երկրորդ հայտարարությունը ես կստորագրեմ: Ես հավատում եմ, որ նա փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել իր մոտ, որովհետև ինքն արդեն այդ պարտության սիմվոլն է....: Էն երկիրը, որը մեր ռազմագերիներին չի տալիս, ի՞նչ երկաթգիծ ենք մենք ունենալու էդ երկրի միջով անցնող, որը մեր ժողովրդի համար լինելու է անվտանգ, երբ մեր ժողովուրդը գիտի, որ իր եղբայրներն ու քույրերը բանտերում են նստած»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
