«Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ». Նաիրա Զոհրաբյան
312 Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 14:45 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լյուստրացիայի ժամանակը 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության և դավաճանների մասին։ Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլևս բաց է թողնված ու հասարակությունը միևնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը։ Որտեղ, ըստ հենց իրենց հայտարարությունների, տեղի է ունեցել նաև դավաճանություն։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում արևելյան ու արևմտյան Եվրոպայի, տարբեր տարիների ընդունել են լյուստրացիայի մասին օրենք և գաղտնազերծել են բոլոր գործակալներին։ Նման օրենքի անհրաժեշտության հիմնավորումը շատ հստակ է՝ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում։ Այս պատերազմին մենք գնացինք՝ չունենալով իմունային համակարգ։ Վերջին երկուսուկես տարում մեր իմունային համակարգը զրոյացրեցին և ես իրավունք ունեմ ունենալու լեգիտիմ կասկածներ, որ այդ ամենն արվել է հատուկ ծրագրավորված ու էստեղ, այո՛, ամենամեծ դերակատարությունն ունեցել են տարբեր երկրների կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցեր, որոնք գործել ու շարունակում են գործել ամենադեմոկրատ անվանումների և գաղափարների անվան տակ։ Այո՛, քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի։ Ի վերջո, այսօր քաղաքական դաշտում, իշխանության տարբեր օղակներում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր եղել են թուրք-ադրբեջանական խաղաղասիրական գրանտների շահառուներ, ովքեր եվրոպական տարբեր երկրներում ամիսներով ադրբեջանցիների հետ ապրել են այսպես կոչված՝ «խաղաղության ճամբարներում», ում հասարակական կազմակերպությունները սորոսաթրքական ֆինանսական խողովակներով ավերիչ գաղափարներ են տարածել՝ փորձելով բացել օվերտոնի պատուհանը։ Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձևավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր երկրի անվտանգության ողնաշարը, որը փշուր-փշուր է արված։ Ու թող ինձ չասեն, թե ագենտների գաղտնազերծումը բացելու է պանդորայի անկառավարելի արկղը։ Եթե մեր ազգային իմունիտետը վերականգնելու համար մենք պարտադրված ենք լինելու անցնել պանդորայի արկղի միջով, ուրեմն՝ պիտի քաջություն և համարձակություն ունենանք անցնելու։ Այլ տարբերակ պարզապես չկա»։ |
Վարդան Ղուկասյանի աջակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
1515:18«Զինվորի տան» տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկար)
3515:06«Վարչապետի տիկնոջն ու դստերը թիրախավորելը սրիկայություն է». Տարոն Չախոյան
4015:00«Ռաբինյա Իզաուրան եկել էր «քֆուրի վաննա» ընդուներ, գնար». Գրիշա Սանդալյան
5714:48«Դու ու կնիկդ ջանդամ, հասկանո՞ւմ եք, որ ձեր երեխեքը չեն կարողանալու այս երկրում հանգիստ քայլել»․ Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
6814:36«3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյանը դավաճան է»․ Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ)
12914:00Տեսնելով Աննա Հակոբյանին՝ ԱԺԲ-ականները բացականչեցին «Նիկոլ, թուրք» (տեսանյութ)
8113:48«Դստերս ծնունդը խորհրդանշական է. ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել». Տիգրան Ավինյան
6613:36