«Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր». Եղվարդի քսայուղերի գործարանը չի բացվի
![]() 1412 Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 14:10 Եղվարդի նավթամշակման գործարանը չի բացվի: Իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին: Armoil նավթավերամշակման գործարանի թույլտվությունը տրվել էր դեռ հեղափոխությունից առաջ, դրանից հետո նոր իշխանությունները նույնպես թույտվություն էն տվել: Սակայն սկսվել էին խնդիրներ տեղի բիզնեսմենների հետ, ովքեր մոտակայքում ունեն մրգատու այգիներ, ինչպես նաև հարակից տների բնակիչների հետ, գրում է Economy of Armenia ֆեյսբուքյան էջը: Մրգատու այգիների տերերը պահանջել են կաʹմ դադարեցնել բիթում և զանազան յուղեր արտադրող գործարանի շինարարությունը, կաʹմ էլ գնել այգիների հողատարածքները: Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ գործարանը գտնվում է Եղվարդի արդյունաբերական գոտում և կիրառվելու են ամենաժամանակակից սարքավորումներ՝ առանց արտանետումների: Այնինչ տեղի բնակիչներն իրենց տների համար պահանջել են 200 հազար դոլար՝ դրանց շուկայական արժեքից 5-10 անգամ ավելի: Ըստ գործարարի, ինքն այս գործի մեջ արդեն ներդրել է 23 միլիոն դոլար, նախատեսել էր ներդնել ևս 30 միլիոն՝ բացելով 300 աշխատատեղ՝ 250 հազար ամսական աշխատավարձով: Սակայն հիմա նա խոստացել է, որ այլևս երբեք չի անդրադառնալու գործարանի հարցին, ամեն ինչ կթողնի աստծո դատաստանին: «Հայ լինելով, ես հայրենիքում արել եմ ամեն ինչ, ինչ կարողացել եմ, սակայն, ցավոք, չստացվեց, և հիմա ես հասկանում եմ, որ ի սկզբանե չպիտի ստացվեր»»,- հայտարարել է գործարարը: Հենրիկ Տեր Ղուկասյանը մեր բարերար է, գործարար: Նա նավթավերամշակման գործարաններունի Իրանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում: Միլիոնավոր դոլարներ է ներդրել Արցախի զարգացման համար: |

«Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի»․ Արթուր Չախոյան
5015:12
«ՀայաՔվե»-ն հանդես է եկել կոչով
8014:00
«Տղե՛րք, գերազանցիկի սինդրոմը ե՞րբ եք հաղթահարելու. վերադասին հաճոյանալու համար վնաս եք տալիս խանութներն». Վահան Ավագյան (տեսանյութ)
16311:42
«Ամեն գնով վաբանկ՝ հավիտյան ու անխախտ խաղաղության հույսով». Գոռ Մադոյան
26800:54
Ադրբեջանն ու Թուրքիան հաստատել են 110 կետից բաղկացած ծրագիր
347Երեկ, 19:52
«Առաջարկվող նախագիծն անիմաստ է դարձնում ապագա ներդրումները արևայինի մեջ». Արթուր Դանիելյան
367Երեկ, 19:30
«Մարդիկ չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի Թուրքիայից 30 տարի ներմուծումներ ենք ունեցել»․ Բաբկեն Թունյան
325Երեկ, 16:38
«Տեսնենք, թե այս թրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա»․ Րաֆֆի Ասլանյան
270Երեկ, 14:54
