«Իմքայլական պատգամավորը գնացել ա Սյունիք ու, որոշ տեղեկություններով, ծեծ ա կերել». Արման Աբովյան
![]() 277 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 12:15 ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ իշխանական պատգամավոր Արփի Դավոյանի ելույթին, որում վերջինը ՀՀ լրջագույն խնդիր համարեց ընդդիմադիր ուժերին և հայտարարեց, թե նրանք շահարկում են Հայաստանում առկա կարևորագույն հարցերը: «Ինչ լավ ա՝ սկսեցիք խոսալ, արդեն ձեններդ դուրս ա գալիս. արդեն հելել, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր ա: Ընդդիմությունը միշտ էլ լինելու ա խնդիր, պատրա՛ստ եղեք: Ընենց խնդիր ենք լինելու ձեր համար, 100 տոկոս իմացեք դա: Չե՛նք թողնելու մարսեք: Շահարկումներից եք խոսում... Էն որ մեծ ստատուսներ էիք գրում՝ գերիների հարց ենք լուծում, լուծեցի՞ք: Էդ ի՞նչ շահարկումների մասին եք խոսում: Խոսում եք նրա մասին, որ Ադրբեջանը 2 միլիարդ 700 միլիոն ռազմական բյուջե ունի, իսկ դուք խոսում եք, այսպես կոչված, «Հետադիմական մտքերի» ու խաղաղության մասի՞ն: Է՞դ ենք շահարկում, թե՞ շահարկում ենք էն, որ ասում ենք՝ այո՛, ունակ չեք: Ունակ չեք, չե՛ք կարում, ադեկվատ չեք: Սյունիքից եք խոսում, բան չունեմ ասելու, ունեք պատգամավորներ Սյունիքից, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավորը գնացել ա Սյունիք ու, որոշ տեղեկություններով, ծեծ ա կերել, սենց բաներ կան, կարաք ձեր մեջ հարցնեք՝ ով ա գնացել: Էդ էլ ա շահարկում, չէ՞: Ե՞րբ եք երեխեքին հետ բերելու, դա շահարկում ա, հա՞: Բա ես ի՞նչ անեմ, որ էդ հարցը հուզում ա բոլորին, փաստորեն էդ հարցը ձեզ տալ չի կարելի: Փաստորեն, էն՝ ինչ ձեր դուրը չի գալիս, շահարկում ա»,- ասաց Աբովյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
