Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը
![]() 365 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 23:45 ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Աժ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Այս նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ամբողջովին նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների միջոցով,իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները»,-ասաց Դանիելյանը: Ստեղծվում է էլեկտրոնային դիմումների ներկայացման հնարավորություն: ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը հնարավոր կլինի իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Փոխնախարարը վստահեցրեց,որ գրեթե բոլոր գործընթացներում նվազեցվում է վարչարարությունը: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ: «Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կարող է տեղի ունենալ դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, մենք սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ՝ անվան անբարեհնչություն, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
