17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. պայքարը մարում է. «Ժողովուրդ»
![]() 304 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության փողոցային պայքարը, կարծես թե, մարում է: Համենայնդեպս, ինչ 2021 թվականը սկսվել է, փողոցային պայքարը չի շարունակվում, ու «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ 17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ ու ջերմեռանդությամբ չեն հանդիպում միմյանց հետ, չեն քննարկում առաջիկա անելիքները, և ընդդիմության դաշտում այն նույն խուճապային ու անկումային տրամադրություններն են, ինչ իշխանությունների ներսում է: Մենք բազմիցս ենք հրապարակել, որ 17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու գաղափարը, ու հատկապես նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը: 17 կուսակցության լիդերներն էլ, իրենց օրակարգում ունենալով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը՝ որպես նպատակ ու ծրագիր, որևէ այլ մեսիջ հանրությանը չկարողացան այդպես էլ փոխանցել: Դեռևս նոյեմբերի 9-ից համախմբված 17 կուսակցությունները՝ որպես միասնական ընդդիմություն, մինչև այսօր գեթ մեկ հաջողություն չի կարողացել գրանցել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
