Նպատակը Մարուքյանին վարչապետ կարգելն է, որը 1 տարի անց իշխանությունը կփոխանցի Միքայել Մինասյանին. «Հրապարակ»
![]() 315 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 09:35 «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունները հրապարակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Միքայել Մինասյանը «փչացնում» է Փաշինյանի հավանական «իրավահաջորդին». վարչապետի պաշտոնում Միրզոյանի նշանակումն արդեն կարելի է բացառել։ Ավելին՝ հանրության ուշադրությունը սևեռում են Մինասյանի թղթապանակի հաստության վրա՝ ակնարկելով, որ հերթում մյուսներն են։ Նպատակն անցումային վարչապետի պաշտոնին Էդմոն Մարուքյանին կարգելն է, որը մեկ տարի անց՝ ընտրություններում, իշխանությունը կփոխանցի Մինասյանին։ Ի դեպ, իմքայլականները չեն թաքցնում, որ վախենում են այդ սցենարից։ Մեզ հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հորդորեց լուրջ չընդունել Միրզոյանի ձեռքով գրված դիմումը ԱԱԾ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ «Հերթական սևացնելու գործընթացն է գնում։ ԱԱԾ-ն փակեց այդ հարցը՝ հերքելով հայտարարությունը»։ Բայց 10 րոպեում հնարավո՞ր էր ձեռագրաբանական փորձաքննություն իրականացնել։ «Ես չգիտեմ՝ իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Ես հավատում եմ ԱԱԾ-ի հայտնած տեղեկատվությանը, քանի որ այն պաշտոնական է և որևէ քաղաքական գործչի հայտարարություն չէ»։ Ա՞յն ԱԱԾ-ին, որը, օրինակ, հորդորում է գերի ընկնելու դեպքում զանգահարել իքս համարի։ «Բոլոր ժամանակների ԱԱԾ-ները շատ լուրջ կառույցներ են, և պետք է կառույցի հայտնած տեղեկատվությունը հիմք ընդունել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
