Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրոդատարանում է. «Ժողովուրդ»
![]() 268 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 10:05 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, և որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։ Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց, ու այդ նյութում Թուրքիայի դատախազությունը Հայաստանի հասցրած վնասները Ադրբեջանին գնահատել էր 820 մլն դոլար: Ավելին, դեռևս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման և դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին: Եվ հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացրել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար, որն էլ նրանք արդեն պաշտոնապես կատարեցին: Եվ ուշագրավ է, որ մինչ մամուլը և տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում էր, թե նման հայցի մասին խոսում է միայն Գևորգ Կոստանյանը: Ավելին, Կիրակոսյանը նաև 2021-ին հունվարի 16-ին հայտարարեց, թե հայկական կողմը ևս պատրաստվում է ՄԻԵԴ դիմում ներկայացնել: Ստացվում է՝ մինչ հայկական կողմը պատրաստվում է այդպիսի դիմում ներկայացնել, ադրբեջանական կողմն արդեն մեկ քայլ առաջ է անցել և արդեն իսկ նման դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչու Ադրբեջանը կրկին առաջ անցավ, հայկական կողմն այդպես էլ չի կարողանում մեկնաբանել: Երեկ՝ ամբողջ օրը, Կիրակոսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչով է նա զբաված այս օրերին: Այսպիսով, ինչպես պատերազմին էին պատրաստվում մեր երկրում հունիսից, երբ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր գրավոր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ իրավական ու դիվանագիտական գործիչներն են պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանվել՝ դանդաղ, կիսաքայլերով ու շատ հաճախ ուշացած, որոնք անխուսափելիորեն էլի բերելու են պարտության»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
