«Նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել». Սերգեյ Բագրատյան
![]() 403 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 12:20 Անկախ պատգամավոր, Մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանն այսօր մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել: «Հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն: Նրա հավաստմամբ՝ ուսումնասիրվել է 10 հազար էջ փաստաթուղթ և պարզվել, որ մեր երկրում հանքարդյունաբերությունն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի և միջազգային կոնվենցիաների խախտումներով: Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունները Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել»,- ասաց Բագրատյանը: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
28711:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
51600:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
335Երեկ, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
45818.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
91016.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47616.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
92016.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
143115.04.2026, 22:22
