Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի

ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի
394
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 13:15

Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հանձնաժողովն այսուհետ հնարավորություն կունենա նախնական վարույթ իրականացնել և միայն առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթը. «Սա հնարավորություն կտա խնայել հանձնաժողովի ռեսուրսները, նաև՝ տնտեսվարող սուբյեկտներին ավելորդ պրոցեսների մեջ չներքաշել»:

Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտների տուգանքները չեն կարող օգուտներից նվազ լինել. «Իրավախախտումն ընդունած տնտեսվարողը եթե աշխատի հանձնաժողովի հետ, նրա ֆինանսական տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի»,- նշեց Գեղամ Գևորգյանը

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց. «Տուգանքների ներքին շեմը հասկանալի է, իսկ վերին շեմ որոշվո՞ւմ է»:

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ տնտեսվարողների օգուտները չպետք է ավելի լինեն, քան տուգանքները, որպեսզի իրավախախտում կատարողը չհայտնվի շահեկան վիճակում:

ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի