«Փորձում են դատել Շուշին ազատագրողներին, սա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց հիմա»․ Ռ․ Քոչարյան
![]() 343 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 19:15 «Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ: Ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարլաբեկելով 3 գեներալ-գնդապետ: Եվ ընդհանրապես մի ասացվածք կա՝ երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և մյուսների գործով դատական նիստին։ «Իմ ասածն ընդամենը սա է նշանակում: Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի համար, և՛ անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա իմ համոզմունքն է, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ՝ ներառյալ այս դատական նիստին»,- ընդգծեց Ռ․ Քոչարյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
