Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին․ փաստաբանական թիմ
![]() 301 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 20:25 Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները լսելուց հետո դատախազները հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ չհամաձայնելով դրանց հետ և բերելով իրենց փաստարկները։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ դատարանում տեղի ունեցավ միջադեպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և Բաղդասարյանի միջև։ Կրքերը բորբոքվեցին, երբ Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ Շուշին հանձնողներից մեկն էլ Գևորգ Բաղդասարյանն է։ Վիճաբանությունը դադարեցնելու համար հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատավորը նկատողություն հայտարարեց վիճաբանության մասնակիցներին։ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց․ թե ինչ ի նկատի ուներ՝ ակնարկելով Շուշին հանձնելու մասին։ «Երբ որ 2,5 տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետի: Եվ առհասարակ մի ասացվածք կա, եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա էր նշանակում: Եվ եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի, և՛ անհետ կորածների, կամա, թե ակամա, մտածելով, չարամտությա՞մբ, թե՞ չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա է իմ համոզմունքը, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,-ասաց Քոչարյանը: «Ինձ մեղադրում են 20 օրով արտակարգ դրությունը և որոշակի սահմանափակումներ մտցնելու համար։ Մոտ մեկ տարի է մենք ապրում ենք կամ արտակարգ դրության մեջ, կամ ռազմական։ 2,5 ամիս է, ինչ պատերազմն ավարտված է, բայց ռազմական դրությունը դեռ պահպանվում է։ Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն։ Սա նորմա՞լ եք համարում։ Ո՞ւմ համար է հիմա պահպանվում ռազմական դրությունը։ Ռազմական դրությունը պահպանելով՝ Շուռնուխում թուրքը գալիս է, ասում․ էս տները պետք է ազատեք, և սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիներով։ Պետության հիմնական ֆունկցիան պետական սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է։ Ո՞վ է սա անում։ Սահմանադրական կարգն այդտե՞ղ է տապալվել, թե՞ 2008 թ․ մարտի 1-ին», - հայտարարեց նախագահ Քոչարյանը։ Դատախազ Բաղդասարյանի ներկայացրած դիրքորոշումից հետո պաշտպան Հովհաննես Խուդոյանը մասամբ հրաժարվեց իր ներկայացրած բացարկից, քանի որ դատախազը տեղեկացրեց, որ իրեն հայտնի չի եղել, թե ինչպես է վերադարձվել Ռ․ Քոչարյանի անձնագիրը։ «Դատախազությունը չի մասնակցել դրա վերաբերյալ քննարկումներին և որևէ տեղեկություն չունի, որ առարկի կամ չառարկի դրա վերաբերյալ», - ասաց Բաղդասարյանը։ Դատարանն ավարտեց միջնորդությունների քննարկումը և անցավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 13։00-ին»,-նշված է փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
