«Ստեփանակերտի մուտքից մինչև եղբայրական գերեզմանատուն տանող ճանապարհի հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով». Արման Բաբաջանյան
![]() 944 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 12:40 «Նախօրեին Ստեփանակերտում քաղաքի մուտքից մինչև եղբայրական գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Սրան նախորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ, ըստ էության, մեզ վերաբերող շատ կարևոր պնդումներ եղան: Պարզվեց, որ ռուսական կողմի ընկալմամբ պատերազմի ամբողջ պատասխանատուն Հայաստանն է: Պարզվեց նաև, որ Ռուսաստանը՝ որպես արժանապատիվ ռազմավարական գործընկեր, պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, և այդ հարցը փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթություն»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է դրսից պատասխանների սպասել, որոնք հստակեցման կարիք ունեն: «Կարծում եմ՝ ԱԺ-ը շատ կարևոր անելիք ունի, որովհետև անորոշությունն իսկապես կործանարար է: Առնվազն բանաձևով ԱԺ-ը պետք է իր պատկերացումը ներկայացնի համայն Հայաստանին՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Մենք շարունակո՞ւմ ենք մնալ Արցախի անկախության երաշխավոր, թե ոչ ... Ալիևն ասում է, որ չկա Արցախի Հանրապետություն, ռուսները կարծես համակարծիք են այդ պնդման հետ, Մինսկի խումբը դեռևս կենդանության նշաններ ցույց չի տալիս, որ մեզ համար պարզ լինի, թե ինչ են ծրագրել... Ի՞նչ կարգավիճակում են մարդիկ շարունակելու ապրել Արցախում, ի՞նչ անձնագրեր են ունենալու մեր հայրենակիցները, ո՞վ է ապահովելու սեփականության և ներդրումների անձեռնմխելիությունը»,- նկատեց ԱԺ պատգամավորը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
