«7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում. բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում». Փաշինյան
![]() 723 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 18:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գերիների հարցին: «Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ ա, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Հիմա իմ հարցը հետևյալն ա՝ ինչո՞ւ էս դահլիճում էդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել և ընդ որում այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում: Երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչի՞ մենք ամեն անգամ և մեր կառավարության և նաև նախկին կառավարությունների օրոք չի հնչել այդ հարցը, թե գնացել եք Մոսկվա, գերիների հարցը չեք կարողացել լուծել, պիտի հրաժարական տաք: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել ամեն անգամ...: Ես էս ողջ ընթացքում չեմ տեսել ողջ ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո՛ շատ դժվար ա 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի համար...: Բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում. 7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում: Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»,- ասաց Փաշինյանը: ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասաց, որ վերջինն իր ձախողումները փորձում է արդարացնել նախկինների բացթողումների հաշվին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
