«Որպես տղամարդ պատասխանե՛ք, Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է». Դալլաքյանը՝ Փաշինյանին
533 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 20:35 Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ժամանակին Արցախում հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ «Այսօր ՀՀ քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին և, ամենակարևորը՝ Արցախի մեր հայրենակիցներին մեկ հարց՝ այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ»,- հարցրեց պատգամավորը։ Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարությամբ ինքն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը և ընկալումն Արցախի հարցի վերաբերյալ։ Արձագանքելով Փաշինյանին՝ Դալլաքյանը նկատեց. «Պարոն Փաշինյան, հիմա գիտե՞ք ես ձեզանից որ պատասխանը կուզեի, ես ձեզ չեմ դիմում՝ որպես վարչապետի, այլ տղամարդը՝ տղամարդուն, այսօր բոլորս ենք հասկանում, որ դուք՝ որպես գլխավոր հրամանատար, պարտվող հրամանատար եք, սա ընդունված է, և բոլորիս էլ հասկանալի է։ Պատմությունն է ասում, թե նման դեպքերում գլխավոր հրամանատարն ինչ պետք է անի»։ Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ է գնալ Ստեփանակերտ, թե՞ ոչ. «Եթե գնալու եք Ստեփանակերտ, դուք ընդունո՞ւմ եք, որ դա մեր քաղաքն է՝ իր բոլոր նախկին տարածքներով։ Որպես տղամարդ, ես ուզում եմ այս հարցի պատասխանը ձեզանից ստանալ։ Կոնկրետ եմ ուզում հասկանալ՝ Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է, թե՞ ոչ»։ Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր դիրքորոշումը հստակ արտահայտել է. «Ղարաբաղի շարժման ամբողջ նպատակն ու տրամաբանությունը արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ։ Ինչպես նախկինում եմ առիթ ունեցել ասելու, որ մեր խնդիրն այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ կայունություն ապահովելն է, և կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ
7812:36Օկուպացված Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը փակվեց (տեսանյութ)
6812:06Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան
8711:54Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
13411:36«Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով». «Թաթոյան» հիմնադրամ
7611:24ԱՄՆ-ի և Չինաստանի բանակցություններն սկսվել են փոխադարձ կշտամբանքներով
18611:18ՀՀ ԱԳՆ-ն՝ ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին
7310:36««Տավուշյան շարժումը» քաղաքական ձևակերպումների կարիք ունի»․ Վահե Հովհաննիսյան
8410:30