«Այ էս ա Փաշինյանի մեղքը». Միքայել Նահապետյան
![]() 411 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 10:25 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում վրդովմունք կա Փաշինյանի այն պնդման առիթով, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցիներով բնակեցված Շուշին չէր լինելու հայկական: Վրդովմունքի իմ նկատած շեշտադրումն այն է, թե ինչո՞ւ նա ասաց 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական չէր լինելու: Վիճակագրական փաստի հետ վիճում են ապուշները: Ընդ որում՝ անկախ նրանից, որ այդ վիճակագրական փաստը 1920-ին Շուշիում էթնիկ զտումների հետևանք է: Փաշինյանին մեղադրանքը ճիշտ է պետք առաջադրել: Նա ասում է, որ որևէ դեպքում փախստականների վերադարձը պարտադիր կատարման կետ էր բանակցություններում: Այսինքն՝ նա ասում է, որ եթե մենք հաղթեինք, եթե մենք պարտվեինք, եթե հարցը լուծվեր Արցախի անկախությամբ, միացմամբ կամ Ադրբեջանի ինքնավար մարզ դառնալով, այս բոլոր սցենարների դեպքում փախստականները պիտի վերադառնային: Փաստորեն պատերազմը դադարեցնելու առաջարկը խոշոր հաշվով եղել է հետևյալի մասին. արդյո՞ք մենք ուզում ենք հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշի, որը բնակեցված է ադրբեջանցիներով, թե՞ կնախընտրենք պատերազմով որոշել Շուշիի պատկանելությունը, բայց նախապայմանով, որ այն ում էլ պատկանի բնակեցված է լինելու ադրբեջանցիներով: Այ էս ա Փաշինյանի մեղքը. հստակ իմանալով, որ որևէ պարագայում Շուշին բնակեցված է լինելու ադրբեջանցիներով՝ նա բաց է թողել դրա վրա հայկական վերահսկողության հնարավորությունը և հետևաբար վիճակագրությունը փոխելու հնարավորությունը: Իսկ թե ինչու ասաց, որ այն 90 տոկոսով ադրբեջանաբնակ էր՝ դա զուտ վիճակագրական փաստի ամրագրում էր, իսկ վիճակագրական փաստի դեմ կռվում են ապուշները, արդյունավետ մարդիկ ու հանրույթները կռվում են այդ փաստը փոփոխելու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
