«Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային». թուրք գեներալ
![]() 266 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 18:25 Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից, այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։ Ըստ Փեքինի՝ ԱՄՆ նոր վարչակազմի համար առաջիկա ժամանակաշրջանում S-400-ների հարցը ամենաառացնքայիններից է լինելու։ Անդրադառնալով Բլինքենի S-400-ների մասով հայտարարություններին՝ թուրք գեներալն ասել է․ «Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»։ Թուրք գեներալը «Sputnik» լրատվամիջոցի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որը գտնվում է միևնույն ուղեծիրում ԱՄՆ-ի հակառակորդների հետ»։ Նա ուշադրություն է հրավիրում Բլինքենի ելույթի այն հատվածի վրա, որտեղ ասվում է. «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որը երբեմն չի գործում այնպես, ինչպես դա պիտի անի և ակնհայտ է, որ դա շատ լուրջ խնդիր է մեզ համար»։ Փեքինը նշում է նաև, որ սրանով ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը կենթարկվի Վաշինգտոնին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
