«Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին». Գևորգ Դանիելյան
![]() 456 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 14:45 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում ենք ասել, որ 90 կամ մաքուր 100 տոկոսանոց հայկական բնակավայրերը՝ ազգի «բարեկամների» շնորհիվ ինչ-որ մի պահ դարձել են 90 կամ 100 տոկոսանոց թուրքերով բնակեցված բնակավայրեր, և այժմ որոշ հայազգի «գործիչների» կողմից որակվում են «իրենց կարգավիճակով ոչ հայկական»։ Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին։ Այս ամենի խորապատկերում դարձյալ հապճեպ, այս անգամ արդեն ռազմական դրության պայմաններում, նախաձեռնում ենք «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային կից մի արձանագրության վավերացում, ինչը հնարավորություն կտա, որպեսզի «մտահոգ» ծնողները դիմեն ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտե՝ ասենք հետևյալ գանգատով. «Հայաստանում խախտվում է իմ երեխայի կրթական իրավունքը, քանզի սեռական համապարփակ դաստիարակության փոխարեն, պարտադրում են սովորել անթույլատրելի ծավալուն «Հայ ժողովրդի պատմություն»։ Իսկ ինչպիսին կլինի կոմիտեի եզրակացությունը և այդ հիմքով՝ օրենսդրության «բարելավումը», դժվար չէ կռահել. հիրավի խիստ «հրատապ» խնդիր՝ անկատար և խնդրահարույց իրավաքաղաքական մշակույթի պայմաններում...»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
