«Ալիևը հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք». Շուշիի քաղաքապետ
![]() 407 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 23:00 Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ միակողմանի կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արված հայտարարությամբ թշնամու ջրաղացին ջուր է լցվում, այնպես, ինչպես միշտ եղել է։ «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», նման հայտարարություն անողն իր խոսքերին մինչև վերջ պետք է տեր կանգնի, որպեսզի մինչև վերջ ապացուցի, որ այդպես է։ Բայց երբ հայտարարում է, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով է բնակեցված եղել, մի քիչ հետ չի նայում, որ 70 տարի է այդպես եղել, իսկ դրանից հետո Շուշիի բնակչության մեծամասնությունը հայկական է եղել։ 1920 թվականին, երբ մահմեդականները կազմակերպել են Շուշիի ջարդը, այդ ժամանակվանից սկսել է հայաթափվել։ Խորհրդային Միության շրջանում, մասնավորապես՝ 1960-1972 թվականներին և այն ժամանակ, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը, ավելի շատ է հայաթափվել։ Սա մի քաղաքականություն էր, որը վարում էր Ադրբեջանը։ Միշտ էլ ադրբեջանցիները ձգտել են միակողմանի ադրբեջանական տեսնել հայկական Շուշի քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
