Իջևանում պատրաստվում են «դիմավորել» Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»
![]() 246 Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Տավուշի մարզում արդեն պատրաստվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին: Ինչպես հայտնի է, վերջինը մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջև մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել մուտքը մարզ: Դրան հետևեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջև՝ կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված և անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում և մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։ Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայում Վազգեն Մանուկյանի և ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր և ինչու են պլանավորում: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
