Արցախում նոր նախարարություն կստեղծվի
![]() 647 Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 11:35 Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: «Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում: Նախագծով՝ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվելու է 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,- հայտնում են Արցախի Ազգային ժողովից՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: |

«Տաշիր Սամոյի աջակցից այլ բան չէի էլ ակնկալում»․ Գևորգ Պապոյան
6709:12
Իրանի նոր գերագույն առաջնորդ է նշանակվել Խամենեիի որդին (տեսանյութ)
11709:00
«Ռուսաստանն Իրանին օգնում է բազմաթիվ ուղղություններով». Արաղչի
350Երեկ, 20:34
«Ո՞ւմ օգտին է «խաղում» Վիտալի Բալասանյանը». Հակոբ Բադալյան
345Երեկ, 16:42
«ՀՀ իշխանությունն ուղեղն անջատած ավտոբուսում պարում է՝ խելքից զուրկ, աշխարհից կտրված». Նաիրի Հոխիկյան
337Երեկ, 15:54
«Մենք պետք է լինենք Միութենական կազմում». Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
300Երեկ, 15:41
«Իրանի հետ պատերազմի մեկ շաբաթը ԱՄՆ-ին արժեցել է մոտ 6 մլրդ դոլար». #NYT
397Երեկ, 14:52
«Այս հայտարարությունը իրանցիներին կմոբիլիզացնի կենտրոնական իշխանության շուրջ». Արա Պողոսյան
258Երեկ, 12:54
