«Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան». Հունաստանի վարչապետ
![]() 318 Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 17:05 Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային. հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Նշենք, որ 2020թ․ ամռանը Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել։ Միցոտակիսն այդ հարցի մասին խոսելիս, նշել է, որ ինքը միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային և միշտ նպաստել, որ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկեն իրենց հիմնական տարաձայնությունը, այսինքն՝ ծովային գոտիների սահմանազատման հարցը։ «Սա տասնամյակների պատմություն ունեցող հարց է, բայց մենք կարող ենք լուծել այն։ Եթե չկարողանանք լուծել, ապա կդիմենք Արդարադատության միջազգային դատարան։ Դրա համար կան միջազգային դատարաններ»,- ասել է նա։ Հունաստանի վարչապետը հայտնել է, որ Արևելյան Միջերկրականը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլև ԵՄ-ի համար։ Նրա խոսքով՝ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները ազդում են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
