«Շատ դատավորներ չգիտեն սկեսուրն ով ա, սկեսրայրն ով ա, բայց հարաբերությունների վեճ են լուծում». Գ. Ջհանգիրյան
![]() 352 Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 14:45 «Մինչև անձը դատավոր դառնա, իմ կարծիքով, նա պետք է անցած լինի հիերարխիայի միջով: Ես հիմա տեսնում եմ երիտասարդ շատ դատավորներ, որոնք լուծում են ամուսնալուծության հարցեր: Իրենք ամուսնացած չեն, բայց լուծում են ամուսնալուծության, ընտանիքի բաժանման, երեխաների խնամքի և այլնի հարցեր: Ոչ գիտեն՝ սկեսուրն ով ա, ոչ գիտեն՝ սկեսրայրն ով ա, ոչ՝ աները, զոնքաչը, բայց էդ հարաբերությունների վեճ են լուծում»,- խոսելով դատական համակարգի բացթողումների, կրթության կարևորության և մրցունակ դատավորներ ունենալու մասին, ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը: «Առաջին ատյանի դատարաններում, նույն դատավորը կարող է քննել և՛ խուլիգանության առաջին մասով նախատեսված հանցանք, որը տուգանք էլ է նախատեսում, և՛ կարող է ցմահ ազատազրկման դատապարտվող հանցագործության վերաբերյալ գործ քննել: Եվ այդ մեղքի և մեղավորության լուծումը նրա ուսերին դրված է միայնակ: Օրինակ, շատ երկներում դա լուծում է ժյուրին, երդվյալ ատենակալները, մեր երկրում այդ ինստիտուտը, տեսանք, որ չի կարող աշխատել»,- ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
