Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Բա որ բյուջեում խնդիրներ լինեն, Թուրքիայի՞ն, թե՞ Ադրբեջանին եք դիմելու». Ալեն Ղևոնդյան

«Բա որ բյուջեում խնդիրներ լինեն, Թուրքիայի՞ն, թե՞ Ադրբեջանին եք դիմելու». Ալեն Ղևոնդյան
311
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 18:50

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը ոչ թե գալիք պատերազմն է, այլ, ոնց հասկացա, նրա մեկնարկի ժամկետները։
Իսկ մինչ դա, կամ միգուցե դրա ընթացքում, ով գիտի, ՀՀ-ում կարող է երկրորդ «հեղափոխություն» (հեղաշրջում, կամ իշխանության հանձնում իմաստներով) լինել։
Ընդ որում դա կարող է լինել ինչպես ներթիմայինի մասով, որի դեմ, գործող կոնկրետ անձը, քայլեր է ձեռնարկում, այնպես էլ արևմտյան թեկնածու-2 պրոյեկտով։
Դե ռուսները, եթե անկեղծ, խորապես զզվել են էս ամենից, բայց որ համը հանենք, իրենցը կանեն։
Հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել հակառուսականության պետական քարոզը, անգամ գերիների չվերադարձը ռուսների վրա բարդելը ու մնացյալը:
Կարծում եմ, թեժ է լինելու. թեժ է լինելու Ուկրաինայում, Հվ. Կովկասում, անգամ Վրաստանում, Միջին Ասիայում:
Մի բան էլ. հատկապես մեր տեղացի երիտբոլշևիկ հեղափոխականների մասով, որ ի դեմս Նավալնու, Լենին են տեսնում, ով իբրև «վերադարձել» է Ռուսաստանում հեղափոխություն անի, էդ հեղափոխության 1917թ. նախադեպի պատմության մյուս դրվագներին լա՞վ եք ծանոթ, հատկապես մեր մասով այ далбо ... ՝ տգետներ։
Բա որ բյուջեում խնդիրներ լինեն, Թուրքիայի՞ն, թե՞ Ադրբեջանին եք դիմելու, որ փող տան, թե պետության հողը գրավ եք դնելու, ասենք՝ Սյունիքը, հը՞»: